ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.11.2021
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ առկա գլոբալ բնապահպանական խնդիրները` օզոնային շերտի քայքայումը, գլոբալ տաքացման հետևանքով կլիմայի փոփոխությունն արդեն վնասակար ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի, ինչպես նաև մարդկանց կյանքի ու առողջության վրա:
Այս բնագավառում Հայաստանը շարունակում է կատարել իր ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք բխում են «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայից, «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունից, ինչպես նաև ԵԱՏՄ իրավակարգավորումներից:
ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված են շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկի դրույքաչափերը:  Նախագծով առաջարկվում է օրենսգրքի համապատասխան աղյուսակից դուրս բերել այն օզոնաքայքայիչ նյութերը, որոնց ներմուծումը մեր երկիր արգելված է: Նշված նյութերի ներմուծման և իրացման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը նախատեսվում է սահմանել 2.0 տոկոս:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: