ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.05.2022
Կազմակերպվել է Տարածաշրջանային կոնֆերանս Հայաստանի Հանրապետությունում

Մայիսի 10-15 ը  առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվել է Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների միջկառավարական գիտաքաղաքական հարթակի (IPBES) Տարածաշրջանային  կոնֆերանս։
Հայաստանը միացել է այս հարթակին 2018 թվականին, որի հիմնական նպատակն է կենսաբազմազանության պահպանությունը` ամրապնդելով կապը գիտության և քաղաքականության միջև։  
Կոնֆերանսին մասնակցում են պատվիրակություններ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Մոլդովայից, Ռումինիայից, Բուլղարիայից , Գերմանիայից և Շվեյցարիայից ։
Կոնֆերանսը կազմակերպվել է Գերմանական Կենսաբազմազանության Ցանցի Ինստիտուտի (ibn), Գերմանիայի Շրջակա միջավայրի նախարարության և Բնության Պահպանության Գերմանական Դաշնային Գործակալության կողմից` ՀՀ-ում IPBES -ի ազգային համակարգող` շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու Լևոն Աղասյանի աջակցությամբ:
Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։