ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.01.2022
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ամփոփել է տարին

2055 իրավախախտում, 1016 հարուցված վարչական վարույթ, 1116 վարչական տույժ. ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ն ամփոփել է տարին
2020-ին շրջակա միջավայրին հասցված վնասի չափը գերազանցել է 1.5 մլրդ դրամը, նշանակվել է մոտ 76 մլն դրամի վարչական տուգանք, նախորդ տարի հասցված վնասի չափն ավելացել է 16 տոկոսով՝ կազմելով մոտ 2 մլրդ դրամ: Նշանակվել է 101 մլն դրամի վարչական տուգանք:
Նախորդ տարի տեսչականը 213 ստուգում է իրականացրել, որից 142-ը արտածրագրային են եղել: 
17 մեծ ու փոքր ՀԷԿ-երում հայտնաբերած խախտումներով շրջակա միջավայրին հասցված 626 մլն դրամից ավելի վնաս է հաշվարկվել, և մոտ 3.5 մլն դրամի վարչական տուգանք կիրառվել: 
8 ստուգում էլ «Հայանտառի» տարբեր անտառտնտեսություններում են իրականացրել, 65 մլն դրամի վնաս են հաշվարկել:
Տեսչականի ուշադրության կենտրոնում է նաև կենդանական աշխարհը: Ակտիվ ստուգումներ են իրականացնում որսի և ձկնոսության արգելված շրջանում:
Ստուգումների նյութերն արդեն իրավապահ մարմինների ձեռքում են: