ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.02.2022
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն իրականություն է դառնում

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ Շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո
Մասնակի ջերմաարդիականացման դեպքում հիմնականում ջերմամեկուսացվում է շենքի տանիքը, ընդհանուր օգտագործման տարածքներում տեղադրվում են էներգաարդյունավետ դռներ եւ պատուհաններ, փոխվում է լուսավորության համակարգը։ 
Ամբողջական ջերմաադիականացման դեպքում այս ամենին գումարվում է շենքի արտաքին պատերի ինչպես նաև նկուղի տանիքածածկի ջերմամեկուսացումը:
Ջերմաարդիականացման շնորհիվ բազմաբնակարան շենքերում շուրջ 50%-ով նվազում են ջեռուցման ծախսերը, կրճատվում են ջերմոցային գազերի արտանետումները, 15-20%-ով բարձրացնում է բնակարանների շուկայական արժեքը եւ շենքերն ավելի գրավիչ են դառնում: