ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.02.2023
Տեղի է ունեցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում

Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, նախարարի՝ ոլորտը համակարգող տեղակալ Տիգրան Գաբրիելյանի, ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանի, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարների և հասարակական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը և «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը նամակով դիմել էին  Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում կազմակերպելու առաջարկով:
Նախարարը գործընկերների հետ քննարկել է օրենքի նախագծի որոշ դրույթների շուրջ նրանց դիտարկումները և առաջարկները։
Նախարարը տեղեկացրել է, որ այս ամենն ի սկզբանե միտված է բացառապես իրավական և իրավական պետության գործիքակազմով  օրենքով սահմանված թույլտվությունների և ՇՄԱԳ փորձաքննության ոլորտի կարգավորմանը։
Շահագրգիռ կողմերի հետ առաջիկայում ևս քննարկումներ կլինեն։