ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.11.2022
Զանգվածային լրատվության միջոցների դերը Հայաստանի բնության պահպանության գործում

Կարևորելով զանգվածային լրատվության միջոցների դերը Հայաստանի բնության պահպանության, մասնավորապես Սևանա լճի պահպանության գործում՝ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում  Գեղարքունիքի մարզում կազմակերպվել էր թիրախային հանդիպում-քննարկում մարզի զանգվածային լրատվամիջոցների, պետական և համայնքային կառույցների ներկայացուցիչների, ծրագրի շահառուների մասնակցությամբ։
Մասնագիտորեն ներկայացվել են EU4Sevan քառամյա ծրագրի 5 բաղադրիչները.
- Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկում ու կառավարում,
-էկոհամակարգի համար բարենպաստ և ջուր խնայող հողօգտագործման ու մշակման գործողությունների իրականացում,
- կեղտաջրերի մաքրման, ներառյալ բնության վրա հիմնված լուծումների բարելավում, 
- ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի շրջանում Սևանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկման ու տեղեկատվության հասանելիության բարձրացում, 
- Սևանա լճի էկոհամակարգի կառավարման բարելավում։
EU4Sevan ծրագրի շահառուները կիսվել են EU4Sevan ծրագրի աջակցությամբ, բնական և նորարարական մեթոդների կիրառմամբ ոչ-ավանդական գյուղատնտեսական բույսերի մշակման իրենց փորձով: 
Հանդիպման ավարտին EU4Sevan ծրագրի ներկայացուցիչները փաստել են, որ կառուցողական համագործակցության սկիզբ դրվեց Գեղարքունիքի մարզի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, ինչը կխթանի Սևանա լճի հիմնախնդիրների վերհանմանը՝ ի նպաստ լճի պահպանության։