ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.05.2022
Շրջակա միջավայրի հարցերում մասնակցային որոշումների կայացման ու արդարադատության մատչելիության ապահովման մարտահրավերներն ու տարվող աշխատանքները

Ապրիլի 27-28-ը տեղի է ունեցել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության աշխատանքային խմբի հանդիպումը։ 
Հանդիպման առանցքում եղել են շրջակա միջավայրի պլանավորման ու էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերում արդարադատության մատչելիության ապահովման մարտահրչավերներն ու լավագույն փորձը։ 
Կողմերի ներկայացուցիչները կիսվել են իրենց փորձով, կամ ներկայացրել, թե ինչ իրավիճակներ են առաջանում և դատական, կամ շրջակա միջավայրի հարցերով արդարադատության ապահովման ազգային մարմիններն ինչ խնդիրների առաջ են կանգնում, երբ որոշումների կայացման պրոցեսում հաշվի չեն առնվում կամ անտեսվում են հարցեր, որոնք որոշիչ կարող էին լինել շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության ճիշտ գնահատման ու միջավայրի վրա ճնշումը նվազեցնելու առումով։
Հայաստանից միջոցառմանը մասնակցել են վարչական դատարանի դատավոր, էկոիրավունքի մասնագետ-իրավաբաններ և հասարակական սեկտորի ներկայացուցիչ։
Միջոցառմանը մասնակցել է նաև կոնվենցիայի ազգային համակարգող, Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Մարի Չաքրյանը։Նա ներկայացրել է Հայաստանում էներգետիկայի ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին զուգահեռ շրջակա միջավայրի հարցերում մասնակցային որոշումների կայացման ու  արդարադատության մատչելիության ապահովման մարտահրավերներն ու տարվող աշխատանքները։