ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.02.2022
ՀՀ շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի կազմի համալրում

Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի 7 անդամներ ներկայացրել են խորհրդին անդամակցության դադարեցման դիմումներ։ Ուստի կազմի համալրման նպատակով նախարարությունը հայտարարում է խորհրդին անդամակցության թեկնածուների առաջադրման հայտերի ընդունում։
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հանձնարարականով  ձևավորվել է հանձնաժողով (կազմը՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, նախարարության գլխավոր քարտուղար, նախարարի խորհրդական, նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության, իրավաբանական վարչության և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչներ), որը  օբյեկտիվ և անկողմնակալ չափորոշիչներով կընտրի խորհրդի նոր անդամներին։
Շրջակա միջավայրի նախարարին կից Հասարակական խորհուրդը բնապահպանական պլանների, ծրագրերի, քաղաքականության մշակմանը հասարակայնության մասնակցությունը համակարգող անկախ խորհրդատվական կառույց է։
Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով։
Խորհրդին անդամակցելու նամակ-հայտերը կարող եք ներկայացնել press@env.am էլեկտրոնային հասցեին նամակի միջոցով՝ գլխագրում նշելով «Հասարակական խորհուրդ»։

Հայտի մեջ պետք է ներառել՝

  • Անուն, ազգանուն
  • Կազմակերպության անուն
  • Կազմակերպության/ անհատի վերջին երեք տարվա գործունեության համառոտ նկարագիր
  • Եթե կազմակերպություն է, ղեկավար կազմի տվյալները
  • Ինչ այլ հասարակական կազմակերպությունների / նախաձեռնությունների հետ է համագործակցում
  • Բնապահպանության ոլորտի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները՝ դրանց լուծմանն ուղղված նախատեսվող գործողությունների հակիրճ նկարագրություն
  • Հեռախոսահամար
  • Էլեկտրոնային հասցե:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մարտի 2-ն է։
Հասարակական խորհրդի կազմի ընտրությունը կատարվելու է հատուկ այդ նպատակով նախարարի հանձնարարականով ձևավորված հանձնաժողովի կողմից։
Լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 011 818 501 հեռախոսահամարով։