ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.02.2023
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել շրջակա միջավայրին առնչվող օրենքների նախագծերի փաթեթը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը՝ փետրվարի 10-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Ներկայումս ոլորտը կարգավորող մի շարք իրավական ակտեր գործում են, սակայն օրենքներում բացակայում են ամրագրված լիազորող նորմերը, ինչն էլ խնդիր է առաջացնում դրանց կիրառման տեսանկյունից։
Նախարարի տեղակալի խոսքով խնդրին լուծում տալու նպատակով նախատեսվել է գործող օրենքներում ամրագրել լիազորող նորմերը: