ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.04.2022
Տեղի է ունեցել կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության հարցերով մշտական միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության հարցերով մշտական միջգերատեսչական աշխատանքային խմբի 2-րդ նիստը։
Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության, ՄԱԶԾ փորձագետներ, Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, Արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  էներգետիկայի վարչության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության տարերային աղետների բաժնի և Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում ՄԱԶԾ փորձագետները ներկայացրել են․
ԱՍԳ գործընկերության պլանի և գործընկերության հետ համագործակցության հնարավորությունները, Կլիմայի փոփոխության 2021-2025 թվականների «Հարմարվողականության ազգային ծրագրից»  բխող ոլորտային հարմարվողականության ծրագիրը։
Տարածքային  կառավարման և ենթակուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի մասնակիցը   ներկայացրել է Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագիրը։
Նիստի ավարտին ներկայացվել են աշխատանքային խմբի հաջորդ քայլերը։