ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.05.2021
Շրջակա միջավայրի նախարարությունում «Կենսաքայքայվող տոպրակների կիրառման հնարավորությունները ՀՀ-ում» խորագրով քննարկում է տեղի ունեցել՝ նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ

Քննարկմանը մասնակցել են պոլիէթիլենային տոպրակ արտադրող ընկերությունների, կենսաքայքայվող տոպրակների կամ կենսաքայքայվող հումքի արտադրություն կամ ներմուծում իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև առևտրի կետերի կամ սուպերմարկետների ներկայացուցիչներ։
Պոլիէթիլենային տոպրակները շրջակա միջավայրի աղտոտման հիմնական տարրերից է և խնդիրն առաջնային լուծում է պահանջում։ Քննարկվել են քննարկել են պոլիէթիլենային տոպրակների օգտագործման նվազեցման և արգելման վերաբերյալ խնդիրներ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից արգելվելու է պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը։
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից կարգելվի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, ինչպես նաև դրանց անվճար տրամադրումը՝
առևտրի օբյեկտներում,
առևտրի իրականացման վայրերում,
շրջիկ առևտրի կետերում,
շրջածախ առևտրի կետերում,
ինչպես նաև բացօթյա առևտուր իրականացնելիս։
Արգելքը չի վերաբերում՝
կշռափաթեթավորման համար նախատեսված տոպրակներին
երկրորդային հումքից արտադրված տոպրակներին։