ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.11.2021
Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը հանդիպել է Կանաչ Կլիմայի հիմնադրամի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Խավիեր Մանզանարեսին

Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը Գլազգոյում #COP26-ի շրջանակում հանդիպել է Կանաչ Կլիմայի հիմնադրամի գործադիր տնօրենի առաջին տեղակալ  Խավիեր Մանզանարեսին։
Աննա Մազմանյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հանդիպման համար՝ հիշեցնելով, որ բնապահպանությունը սահմաններ չի ճանաչում և բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ նշանակալի արդյունքներ գրանցելու համար անհրաժեշտ է նախևառաջ համատեղել ջանքերը։
Աննա Մազմանյանը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարությունում իր համակարգման ներքո գտնվող ոլորտները՝ միջազգային համագործակցություն, անտառների կայուն կառավարում, թափոնների կառավարում և բնության հատուկ պահպանվող տարածքներ: Փոխնախարարը խոսել է նաև ՀՀ կառավարության առաջնահերթությունները համաշխարհային  կլիմայական օրակարգում։
Փոխնախարարը  կարևորել է Կանաչ կլիմայի հիմանդրամի (GCF)-ի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցության ընդլայնումը  և այս համատեքստում ընդգծել է հատկապես սերտ համագործակցության կարևորությունը իրականացվող ծրագրերի ֆինանսավորումն ապահովելու համար։
Կանաչ կլիմայի հիմնադրամի հետ ընթանում են շարունակական քննարկումներ՝ շարունակելու «Կանաչ կլիմայի հիմնադրամի «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը, որը մեծապես կնպաստի անտառների՝ կլիմայի փոփոխության մեղմման  և հարմարվողականության վիթխարի կարողությունների ամրապնդման ռազմավարության իրագործմանը, որը կյանքի կկոչվի գլխավորապես անտառների դեգրադացման կրճատման, նոր անտառներ տնկելու և գոյություն ունեցող անտառների կառավարման օգնությամբ։
Քննարկվել են Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը, և 2022 թվականի համար Հայաստանը սահմանել է ոլորտում իր առաջնահերթությունը և որպես առաջարկ ներկայացրել հիմնադրամին, այն է՝ էլեկտրոնային թափոնների կառավարումը։
Կանաչ կլիմայի հիմնադրամի Գործադիր տնօրենի առաջին տեղակալ պարոն Խավիեր Մանզանարեսն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստել հիմնադրամի և Հայաստանի շարունակական համագործակցության խորացմանը՝ ընգծելով նաև «ԿԿՀ-Հայաստան Համագործացկության Ազգային Ծրագրի» կարևորությունը։