ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.08.2022
Երիտասարդության միջազգային օրվան նվիրված կլոր սեղան-քննարկում


Երիտասարդության միջազգային օրվան նվիրված կլոր սեղան-քննարկում. Մոնրեալի արձանագրությունը ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների 2030 թվականի օրակարգի ենթատեքստում:
2022 թվականի օգոստոսի 12-ին ՄԱԿ-ի գրասենյակի նիստերի դահլիճում շրջակա միջավայրի նախարարությունը ՄԱԱԶԿ-ի հետ համատեղ իրականացվող «Ինստիտուցիոնալ հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Մոնրեալի արձանագրությունը ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների 2030 թվականի օրակարգի ենթատեքստում» թեմայով՝ Երիտասարդության միջազգային օրվան նվիրված կլոր սեղան-քննարկումը:
Օրվա խորհուրդը կրողներին՝ Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի, Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի և Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությամբ սովորող ուսանողներին ողջունեցին և իրենց ուղերձը հղեցին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ՄԱԱԶԿ հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դնիս Սումփֆը:
Հանդիպման խոսնակները ներկայացրին ՄԱԿ-ը որպես միջազգային համագործակցության, հավասարակշռման և խնդիրների լուծման ինստիտուտ, ՄԱԱԶԿ-ի հիմնադրման նպատակները և գործունեության ուղղությունները, կայուն զարգացման նպատակները և օզոնային շերտի պահպանությունը դրանց ենթատեքստում:
Հատուկ անդրադարձ կատարվեց երիտասարդների դերին՝ որպես սոցիումի շարժիչ ուժ` հորդորելով անմասն չմնալ կայուն զարգացման նպատակների իրագործմանն ուղղված միջազգային քայլերից։
Ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ իրենց և ոլորտային գործընկերների մասնագիտական ուղղորդումներն ու տեխնիկական օժանդակությունները տալիս են ակնկալվող արդյունքները և կտան նաև ապագայում, ինչպես նաև մաղթեցին ապագա մասնագետներին սեփական ուժերի նկատմամբ հավատի և ստեղծագործական մտքի ավելացում, ինքնուրույնություն և պետական մտածողություն: