ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.06.2021
Նշվեց Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը

Հունիսի 5-ը 1972 թվականին ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ 2004 թվականից Հայաստանում այն նշվում է որպես բնապահպանի օր:
Այն նշվում է ամեն տարի եւ բոլոր բնապահպանների ու բնապահպանական կազմակերպությունների համար միջոց է միջազգային հանրության ուշադրությունը շրջակա միջավայրի խնդիրների վրա կենտրոնացնելու համար, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանության համապատասխան գործողությունների նկատմամբ քաղաքական հետաքրքրությունը խթանելու համար:
Շնորհավորում ենք Բնապահպանի օրվա կապակցությամբ։ 
Այսօր բնության հանդեպ մարդու մեջ խելամիտ վերաբերմունքի մշակումը դարձել է ինչպես մարդկային համակեցության կարգավորման, այնպես էլ ամեն մի երկրի բարեկեցության բարձրացման ու պետականության ամրապնդման կարևոր նախապայման։
Բնապահպանն առաջին հերթին ոչ թե մասնագիտություն է, այլ կոչում. պետք է սիրես բնությունը, որպեսզի պաշտպան կանգնես ու պայքարես խնդիրների լուծման համար։ Հայաստանի բնությունը մեր ընդհանուր հարստությունն է, իսկ դրա մասին հոգ տանելը` յուրաքանչյուրիս պարտավորությունը։ 
Պահպանե’ք բնությունը, եղե’ք բնության հետ ներդաշնակ: