ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.03.2021
Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար

«Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման  առաջխաղացման համար» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ, «Կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացումը՝ հիդրոօդերևութաբանական ծառայության արդիականացման միջոցով» ՄԱԶԾ-ՌԴՄՀ ծրագրերի և «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում  աշխատակիցների կարողությունների բարելավման նպատակով  ս.թ.  մարտի 9-18-ը իրականցվում են վերապատրաստման դասընթացներ՝ «Անօդաչու թռչող սարքերի կիրառությունը շրջակա միջավայրի մոնիթորինգում» թեմայով։
Դասընթացին  «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից բացի հրավիրված են մասնակցելու նաև աշխատակիցներ «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն»-ից,  Անտառային կոմիտեից, «Հայանտառ» ՊՈԱԿ-ից և Ագրարային համալսարանից։
Ս.թ. մարտի 12-ին «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանի կողմից  մարտի 9-12-ը դասընթացներին մասնակցած «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի և «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն»-ի աշխատակիցներին հանձնվել են հավաստագրեր:
Դասընթացների արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ՝ նոր տեխնոլոգիաներով տվյալների հավաքագրման և առօրյա աշխատանքում դրանց կիրառման վերաբերյալ: 
Դասընթացին մասնակցել են Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները։
Այսուհետ հիդրոլոգիական և օդերևութաբանական, ինչպես նաև դժվարամատչելի անտառածածակ վայրերում մշտադիտարկման աշխատանքների իրականացման, սելավային հոսքերի ռիսկերի կառավարման, անհրաժեշտ տարածքների քարտեզագրման կամ բուսականության վիճակի, ֆենոլոգիայի և առողջության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման աշխատանքներում տվյալների բացերը հնարավոր կլինի լրացնել դրոնների կիրառմամբ: 
Դժվարամատչելի վայրերում  դրոնները հնարավորություն կտան ստանալ ճշգրիտ տեղեկատվություն: Տվյալները կարող են կիրառվել աշխարհատեղեկատվական համակարգերում (GIS)՝ վերածվելով տարածական տեղեկատվության, որը կնպաստի ուսումնասիրություններին և կբարելավի վերլուծական աշխատանքները: