ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.02.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը ընդունել են ԳԻՏԵԿ-ԻԳԻԲ ՍՊԸ (GITEC-IGIP GmbH) խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը ընդունել են ԳԻՏԵԿ-ԻԳԻԲ ՍՊԸ (GITEC-IGIP GmbH) խորհրդատվական ընկերության լիազոր ներկայացուցիչ Ստեֆան Վեյգնելին և խորհրդատուների միջազգային թիմի ղեկավար Մայքլ Բլիմսրիդերին։
Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Հանդիպմանը քննարկվել են KfW բանկի ֆինանսավորմամբ, Գերմանական Ֆինանսական Համագործակցության շրջանակներում իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի երկարացված ժամկետի վերաբերյալ մի շարք ընթացիկ աշխատանքային հարցեր։
Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը նշել է, որ միջազգային համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը շրջակա միջավայրի նախարարության առաջնային ուղղություններից է և նախարարությունը խիստ կարևորում է միջազգային ֆինանսական հոսքերի ուղղումը բնապահպանական տարբեր ծրագրերի իրականացմանը։