ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.04.2022
Գարնանային ծառատունկին ընդառաջ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը ձեռնամուխ է եղել մեծաքանակ ծառատնկման

Մարտունու տարածաշրջանի Վարդենիկ և Ներքին Գետաշեն համայնքների վարչական սահմաններում գտնվող «Սևան» ազգային պարկի տարածքում արդեն մեկնարկել են ծառատնկման աշխատանքները:
2022 թվակաի ընթացքում նախատեսվում է տնկել շուրջ 5000 ծառ և մինչ օրս տնկվել է շուրջ 1000 ծառ: 
 «Սևան» ազգային պարկի տնկարանից նախատեսվում է ևս շուրջ 3000 ծառ տրամադրել Գեղարքունիքի մարզպետարանին և մարզի համայնքներին  ծառատնկման աշխատանքներ կատարելու նպատակով:
Յուրաքանչյուրիս կողմից տնկված մեկ ծառը երաշխիքն է վաղվա մեր առողջ սերնդի, մաքուր օդի և էկոհամակարգի պահպանության: