ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.05.2023
Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը մասնակցում է միավորված ազգերի կազմակերպության անտառային հարցերով ֆորումին

Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը ՄԱԿ-ի քարտուղարության հրավերով գործուղվել է Նյու Յորք ՝ մասնակցելու միավորված ազգերի կազմակերպության անտառային հարցերով ֆորումի 18-րդ նստաշրջանին։ 
Վլադիմիր Կիրակոսյանը նստաշրջանի ընթացքում հանդես է եկել ելույթով՝ նախ շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի անտառների ֆորումի 18-րդ նստաշրջանի կազմակերպիչներին։
Անտառային կոմիտեի նախագահն անդրադարձել է բնապահպանական մարտահրավերներին և բարձր է գնահատել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը, ինչը, ըստ Կիրակոսյանի, նպաստում է ոչ միայն անտառային ոլորտի զարգացմանը և Հայաստանի Հանրապետության անտառածածկույթի ավելացմանը, այլև դրական սոցիալ-տնտեսական ազդեցություն ունի տեղական համայնքների զարգացման վրա։
Անտառային կոմիտեի նախագահի ելույթն ամբողջությամբ ստորև՝ https://bit.ly/3BchvFk