ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.10.2022
Հետևեք նախարարությանը ենթակա կառույցների իրադարձային լրահոսին շաբաթական պարբերականությամբ

Այսպիսով՝ անցնող շաբաթվա ընթացքում շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ամենօրյա աշխատանքին զուգահեռ՝ 
«Դիլիջան» ազգային պարկում
Գիտության բաժնի աշխատակիցները #էկոկրթության շրջանակում դասընթաց-սեմինար են կազմակերպել Դիլիջանի պետական քոլեջի «Զբոսաշրջություն» մասնագիտությունն ընտրած ուսանողների համար:
Քոլեջի հետ հետագա համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել։
-Հայաստանի բնության պետական թանգարանում
Կազմակերպվել է ֆինն և չեխ փորձագետների աշխատանքային այցը «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» թվինինգ ծրագրի շրջանակներում։
Քննարկվել են նաև հետագա համագործակցության հնարավոր ուղիները։
- «Արփի լիճ» ազգային պարկում 
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցության սկիզբ է դրվել։ Վարչական շենքի և Ղազանչիի այցելուների կենտրոնի բակերում փոքր ծառատունկ է կազմակերպվել։
Էկոկրթության շրջանակում հյուրընկալվել են Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի  աշակերտներն և ուսուցիչները։ Հյուրերին ներկայացվել է ազգային պարկի կենսաբազմազանությունը, կազմակերպվել է թռչնադիտարկում, դպրոցականները պարկի աշխատակիցների հետ հաշվել են գետի ծախսը։
«Արևելյան» տեղամասի պետ Սամվել Ղազարյանը նախարարությունում մասնակցել է «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» թվինինգ ծրագրի ֆինն և չեխ փորձագետների հետ ուսուցողական սեմինար-քննարկմանը։
- «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ում
Տնօրենի ժանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանն ընդունել է Գերմանիայի Կրթության և գիտության դաշնային նախարարության կողմից ֆինանսավորվող SEVAMOD2 «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» հայ-գերմանական ծրագրի գործընկեր Գերմանիայի դաշնության Շրջակա միջավայրի հետազոտությունների Հեմհոլցի կենտրոնի լճային հետազոտությունների բաժնի և ծրագրի ղեկավար դոկտոր Կառստեն Ռինկեին և ծրագրի համակարգող Մարտին Շուլցին։ 
Քննարկվել են SEVAMOD ծրագրի շարունակման հետագա քայլերը և ուղղությունները, GIZ EU4SEVAN ծրագրի շրջանակում մոնիթորինգի կարողությունների զարգացման և հայեցակարգի մշակման հարցերը։