ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.10.2021
«EU4SEVAN» ծրագիրը հաքաթոնի համակազմակերպիչներից մեկն է

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) (ԵՄ ներդրումը՝ 5,000,664.00 եվրո) ծրագրի նպատակն է աջակցել շրջակա միջավայրի պահպանության, պաշտպանության, բարելավման և վերականգնման շուրջ համագործակցությանը, ինչպես նաև բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը, որը ներառում է նաև ջրի որակի և ռեսուրսների կառավարումը: Այդ իսկ պատճառով է, որ «EU4SEVAN» ծրագիրը հաքաթոնի համակազմակերպիչներից մեկն էր, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել ավելի քան 100 ուսանող: 
Ծրագրի ընդհանուր նպատակն էր օգնել համապատասխան պետական հաստատություններին` բարելավել լճի մոնիթորինգն ու կառավարումը և անդրադառնալ ջրի որակի հետ կապված խնդիրների լուծմանը։ 
Վերջինս կնպաստի նաև կենսապահովման միջոցների բարելավմանը՝ ստեղծելով ավելի գրավիչ միջավայր զբոսաշրջիկների համար, ավելի լավ պայմաններ ձկնորսության համար,  տեղական գյուղատնտեսության և տնտեսության բարելավման լայն հնարավորություններ։