ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.02.2023
Շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչությունը ԵՄ Թայեքս աջակցության գործիքի ներքո իրականացրել է փորձագիտական առաքելություն

2023թվականի փետրվարի 6-8-ը Շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչությունը ԵՄ Թայեքս աջակցության գործիքի ներքո իրականացրել է փորձագիտական առաքելություն, որի հիմնական նպատակն էր ԵՄ առաջադեմ փորձի ներկայացումը, ազգային օրենդրական և ինստիտուցիոնալ համակարգի քննարկումը և մոտարկման հնարավոր ուղղությունների ուրվագծումը։ 
Ռումինիայից և Գերմանիայից ժամանած փորձագետները 3-օրյա աշխատաժողովի ընթացքում ներկայացրել են ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների ստորերկրյա խոռոչների կառավարման և դիտանցման ընթացակարգերը իրենց երկրների, ինչպես նաև ԵՄ օրինակով։ Ձեռք են բերվել լավագույն փորձի փոխանակման և հետգա համագործակցության պայմանավորվածություններ։
2018 թվականին ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումից հետո շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է համաձայնագրի «Շրջակա միջավայր» և «Կլիմայի փոփոխություն» գլուխների իրականացմանն ուղղված ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքները։ 2019 թվականից սկած  շրջակա միջավայրի նախարարության կողմից մեկնարկել են  ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Ճանապարհային քարտեզի Շրջակա միջւավայր և Կլիմայի փոփոխություն գլուխների միջոցառումների իրականացման աշխատանքները։ 
«Շրջակա միջավայր» 5-րդ գլխով նախատեսված են ավելի քան 100  միջոցառումներ, որոնք ուղղված են ԵՄ երկու տասնյակից ավել հրահանգներին համապատասխան ազգային օրենսդրության մոտարկման աշխատանքներին։ Մոտարկման արդյունքում հնարավոր կլինի առաջընթաց ունենալ շրջակա միջավայրի պահպանության ու որակի վերականգնման, թափոնների կառավարման, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և շրջակա միջավայրի ռազմավարական գնահատման, էկոկրթության, բնապահպանական պատասխանատվության, անդրսահմանային համագործակցության, հանրության համար շրջակա միջավայրին առնչվող տեղեկությունների հասանելիության ոլորտներում։ 
Փորձագիտական առաքելության ավարտին  ԵՄ գործընկերները ծանոթացել են Երկրաբանական թանգարանի եզակի նմուշներին և այցելել Գառնի՝ երկրաբանական բացառիկ հուշարձան «Բազալտե երգեհոն։