ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.06.2024
Հոգատար և սրտացավ լինենք շրջակա միջավայրի հանդեպ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ամառային տապ օրերին ձեզանից շատերն իրենց հանգիստը անցկացնում են բնության գրկում։
Ուստի, ևս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։
Ձեր առօրյա կյանքում ու կենսագործունեության ընթացքում, գտնվելով բնության գրկում, այցելելով մեր անզուգական բնաշխարհի չքնաղ անկյուններն ու բնական հուշարձանները, դրսևորե՛ք բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն և հոգատար վերաբերմունք  ցուցաբերե՛ք մեր անկրկնելի բնական հարստությունների նկատմամբ։
Հանգստի ընթացքում՝
-Աղբ մի՛ նետեք բնության մեջ,
-Մի՛ վնասեք բնական միջավայրի անխաթարությունը,
-Առանց անհրաժեշտության խարույկ մի՛ վառեք։ Խարույկը մարեք ջրով կամ հողով,
-Պահպանե՜ք հակահրդեհային անվտանգության կանոնները:
Հայաստանի բնությունը մեր ընդհանուր հարստությունն է, իսկ դրա մասին հոգ տանելը` յուրաքանչյուրիս պարտավորությունը։
Լուսանկարում «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող Գոշ լիճն է, հեղինակ՝ Տիգրան Արամյան