ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.07.2024
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության կողմից իրականացվել են կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի  աշխատակիցների կողմից հերթական անգամ իրականացվել են կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ:
Միջոցառումների արդյունքում Դրախտիկ բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 69 հատ խեցգետնաորսիչ և 6 հատ ձկնորսական ցանց: 
Հայտնաբերված խեցգետնաորսիչները և ձկնորսական ցանցերը տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, իսկ խեցգետինները բաց են թողնվել լիճ:
Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: