ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.05.2023
Նախատեսվում է ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն

Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում, շրջանառել է «Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծի փաթեթը։
Շրջակա միջավայրի պահպանության ծառայության ստեղծմամբ նախատեսվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 506 անտառապահի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող 345 տեսուչների փոխարեն ստեղծել 1217 հաստիքային միավորից կազմված Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ՝ 8 ժամի փոխարեն։
Նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվի շրջակա միջավայրի պահպանության ծառայության կարգավիճակը, ինչպես նաև անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության գործառույթները, շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության և հսկողության լիազորությունները:
Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/5727/justification