ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.03.2023
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

Շրջակա միջավայրի նախարար  Հակոբ Սիմիդյանը,  նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն աշխատանքային այցով «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում էին։ Նախարարը ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել ազգային պարկի տնօրենի նոր պաշտոնակատար Ռոբերտ Ալիխանյանին և ընթացիկ աշխատանքային հարցերի ու գույքագրված խնդիրների շուրջ ընդլայնված խորհրդակցություն անցկացրել աշխատակազմի հետ։
Նախարարը հայտնել է իր վստահությունը ազգային պարկի հետագա գործունեությունն ապահով ձեռքեր փոխանցելու առնչությամբ։
Պարոն Ալիխանյանը երկար ժամանակ գլխավորել է ազգային պարկի Գիտության, մշտադիտարկման և զբոսաշրջության բաժինը և քաջատեղյակ է թե՛ առկա խնդիրներից, և թե՛ դրանց լուծման տեսլականից: 
Նախարարը հույս է հայտնել, որ այդ աշխատանքային փորձը լավագույնս կծառայեցվի «Դիլիջան» ազգային պարկի գործունության արդյունավետության բարձրացմանը։
Նախարարը մատնանշել և կարևորել է ազգային պարկում ապօրինի ծառահատումների կանխարգելումը և խոսել կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ։ 
Ներկայացվել   է բնության հատուկ պահպանվող տարածքներում շուրջօրյա  ծառայության ներդրման նախագիծը  և դրա արդյունավետությունը։
Նորանշանակ տնօրենին առաջիկա անելիքները ներկայացնելիս՝ նախարար Հակոբ Սիմիդյանն առանձնահատուկ մատնանշել է ազգային պարկի աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվելիք քայլերը և կարևորել յուրաքնչյուր աշխատակցի անհատական ջանքի ներդրումը ազգային պարկի առջև ծառացած խնդիրների լուծման գործում։
Նախարարի՝ ոլորտը համակարգող տեղակալ Արամ Մեյմարյանը, շնորհավորելով նորանշանակ տնօրենին, խոսել է այն հիմնական ուղղություններից, որոնցում առաջընթաց գրանցելու համար առավել մեծ ջանք է պահանջվում։ Նախարարի տեղակալը   կարևորել է նաև թիմային ամենօրյա հետևողական աշխատանքը և հույս հայտնել, որ  ցանկացած խնդրի ի հայտ գալու դեպքում արագ արձագանքը և լուծումը չեն ուշանա։