ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.05.2024
Դեբեդ և Աղստև գետերում դիտված ջրի ելքերը

Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 29-ի ժամը 20։00-ի դրությամբ մայիսի 29-ի 08։00-ին դիտված ջրի ելքերի համեմատ դիտվել է նվազում.
- Դեբեդ գետի Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի ելքը նվազել է 20.0 մ3/վ-ով և կազմել 122 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 350 մ3/վ), 
- Ձորագետ գետի Ստեփանավան դիտակետում ջրի ելքը կազմել է 44.8 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 175 մ3/վ), որը 10.6 մ3/վ-ով նվազել է մայիսի 29-ի ժամը 8։00-ին դիտված ելքից, 
- Ձորագետ գետի Գարգառ դիտակետում ջրի ելքը նվազել է 7.10 մ3/վ-ով և կազմել 50.6 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 277 մ3/վ), 
- Փամբակ գետի Թումանյան դիտակետում ջրի ելքը մայիսի 29-ի ժամը 8։00-ի համեմատ նվազել է 7.40 մ3/վ-ով և կազմել՝ 36.6 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 120 մ3/վ), 
- Տաշիր գետում ջրի ելքը նվազել է 3.60 մ3/վ-ով և կազմել՝ 12.4 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 85.4 մ3/վ)։
- Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի ելքը 2024 թվականի մայիսի 29-ի ժամը 20։00-ի դրությամբ կազմել է 11.1 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 42.4 մ3/վ), որը մայիսի 29-ի ժամը 8։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 1.30 մ3/վ-ով։
-Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի ելքը մայիսի 29-ի 20։00-ի դրությամբ մայիսի 29-ի 8։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 12.8 մ3/վ-ով և կազմել է 49.2 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 124 մ3/վ)։
- Կիրանց գետի Աճարկուտ դիտակետում ևս դիտվել է ջրի ելքերի նվազում և մայիսի 29-ի 20։00-ի դիտված ջրի ելքը կազմել է 3.50 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 20.4 մ3/վ):