ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.07.2022
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ամփոփվել է Սևանա լճի հանրային լողափերում ջրափնյա հանգիստ կազմակերպելու և սպասարկում իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթը

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ամփոփվել է Սևանա լճի հանրային N4, N6 և N7  լողափերում ջրափնյա հանգիստ կազմակերպելու և սպասարկում իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթը։
Մրցույթին մասնակցել է մեկ կազմակերպություն՝ «Գոլդեն Լիոն» ՍՊԸ-ն  Ծովազարդ 3,3 հա֊ի (մեկնարկային գին 396000 դրամ) համար։
Ներկայացվել է ծրագիր, որը համապատասխանել է հանրային լողափերի կարգով հաստատված  պահանջներին։
Դրանք էին՝ 

  • համապատասխանությունը մրցույթի կարգով սահմանված պահանջներին և պայմաններին,
  • առաջարկվող բարձր վճարի չափը,
  • օբյեկտի կարճ ժամանակում շահագործման հնարավորությունը (իրատեսական ժամկետը),
  • ներդրումների չափը (ֆինանսական երաշխիքների առկայությունը),
  • նախատեսվող գործունեության կայունությունը (շարունակականությունը),
  • սոցիալ-տնտեսական բաղադրիչ (ստեղծվող աշխատատեղերի թիվը. ազդեցությունը տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա),
  • ռիսկերի գնահատումը և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների առկայությունը։

Ներկայացված ներդրումային ծրագրով առաջարկվել է տարեկան 700 000 դրամ վարձավճար, նախատեսվում է ներդրումներն իրականացնել 3 տարվա  ընթացքում՝ տարեկան 15 մլն դրամ ներդրում, ընդհանուր՝ 45 մլն դրամ։ 
Որպես լրացուցիչ առաջարկ է ներկայացվել նաև հանրային լողափի տարածքում պառկելաթախտերի անվճար տրամադրումը։
Դրախտիկի և Նորատուսի հանրային  լողափերի սպասարկման  համար դիմողներ չեն եղել։