ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.04.2023
Հանդիպում Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Տոբիաս Մյունխմայերին և Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանի հետ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և  նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանն ընդունել են Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Տոբիաս Մյունխմայերին և Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանին:
Շրջակա միջավայրի նախարարությունը Կովկասի բնության հիմնադրամի հետ համագործակցության երկարամյա և հաջողված փորձ ունի: Հայաստանում CNF-ն աշխատում է 2009 թվականից՝ օժանդակություն ցուցաբերելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին։ 
Ողջունելով գործընկերներին, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը կարևորել է այդ համագործակցության  շարունակականությունը և գործընկերների միջև փոխվստահության մթնոլորտի առկայությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Հայաստանի կենսաբազմազանության 10-ամյա համակարգված մշտադիտարկման ծրագրին», ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքներին աջակցության ձևաչափին։
Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ պահպանվող տարածքներին վերաբերող բարձրաձայնված բոլոր խնդիրները մշտապես գտնվում են նախարարության ուշադրության ներքո։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակել և ընդլայնել օրակարգային խնդիրների պարբերաբար քննարկումները: