ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.08.2022
Մեկնարկել է «Կլիմայի փոփոխության ռիսկերի նկատմամբ Հայաստանում առողջապահության ոլորտի խոցելիության գնահատման արդյունքների և հարմարվողականության ծրագրի նախագծի ներկայացում» խորագրով աշխատաժողովը

Մեկնարկել է «Կլիմայի փոփոխության ռիսկերի նկատմամբ Հայաստանում առողջապահության ոլորտի խոցելիության գնահատման արդյունքների և հարմարվողականության ծրագրի նախագծի ներկայացում» խորագրով երկօրյա աշխատաժողովը: 
Միջոցառումը կազմակերպվել էր «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծարգրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության հետ սերտ համագործակցությամբ: 
Երկօրյա աշխատաժողովի նպատակն է ներկայացնել և շահառուների հետ քննարկել ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի կողմից ներգրավված Հայկական բժշկական ասոցիացիայի և Առողջապահության Ազգային Ինստիտուտի կողմից 2021թ. դեկտեմբեր 2022թ. օգոստոս ամիսներին իրականացված Հայաստանում առողջապահության ոլորտի կլիմայական ռիսկերի ու խոցելիության գնահատման արդյունքները և կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի նախագիծը։ 
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը:
Հնչող ելույթներում ընդգծվել է կլիմայի փոփոխության առկա և կանխատեսվող մարտահրավերներին դիմակայելու հարցում ոլոտում հարմարվողականության միջոցառումների իրականացումն ու նշված հարցերի շուրջ իրազեկության բարձրացումը:
UNDP in Armenia