ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.04.2021
Armenpress-ը գրում է.

Արցախում ավելի քան 30 հեկտար տարածքով նոր անտառներ կհիմնվեն
Արցախում նախատեսվում է անտառային ծառատեսակների տնկարանի և 30-35 հեկտար տարածքով նոր անտառների հիմնում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։
«Այստեղ նաև կունենանք 500 քառակուսի մետր տարածքով ջերմոցային տնտեսություն՝ փակ արմատական համակարգով տնկիներ ունենալու համար: Դրանց կպչունակությունը բարձր է՝ մոտ 80-90 տոկոս»,-նել է նախարարի պաշտոնակատարը։
Առաջիկայում արցախցի մասնագետները «Հայանտառ»-ի գրասենյակում կմասնակցեն խորհրդատվական ու վերապատրաստման աշխատանքների՝  տնկարանը հիմնելու  և 100 հազար ծառերի տնկարկին լիարժեք պատրաստվելու համար։
Հոդվածն ամբողջությամբ՝ https://armenpress.am/arm/news/1050871.html