ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.05.2021
Առգրավվել է 8 միավոր որսորդական հարթափող հրացան

ՀՀ Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի ջրաճահճային տարածքներում ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կրկնակտցարի որսի կանխարգելման և նրանց միգրացիոն ուղիների պահպանման նպատակով իրականացված շրջայցերի ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ի տեսուչներն առգրավել են 8 միավոր որսորդական հարթափող հրացան։ 
Հարուցված վարչական վարույթների արդյունքում կկիրառվեն վարչական տուգանքներ:
Միջոցառումներն իրականացվել են ս.թ. մայիսի 7-ից 23-ն ընկած ժամանակահատվածում բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի և Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու ՏԲ աշխատակիցների կողմից։
Ստուգայցերը  շարունակվում են: