ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.12.2021
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցման ծրագիր

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում ծրագիրն» իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանասավորմամբ, Շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո։
Այս ծրագիրը Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից աշխարհում ֆինանսավորված 10-րդ ծրագիրն է։
Ծրագրի գործողությունները միտված են բնակելի և հասարակական շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանը՝ համապատասխան ներդրումային դաշտի ստեղծման և դրա հետ կապված ֆինանսական և կազմակերպական ռիսկերի նվազեցման միջոցով։
Մանրամասներն տեսանյութում՝ https://www.facebook.com/watch?v=196895019312240