ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.04.2022
Ամփովել են «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխության արդյունքները

Ամփովել են «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխության արդյունքները:
Միջոցառումը կազմակերպել էին Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագիրը՝ Կանաչ Կլիմայի Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ծրագրի շրջանակում և ՀՀ շրջակա միջավայրի նախարարութունը՝ ՀՀ աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարարության ու ՀՀ կանանց հարցերով խորհրդի հետ համագործակցությամբ: Մրցանակաբաշխության կազմակերպչական գործընթացը համակարգում էր «Կանայք կլիմայում և էներգետիկայում» հասարակական կազմակերպությունը:
«Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխության նպատակն էր ճանաչել կանանց ներդրումը և առաջնորդությունը կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականությանն ուղղված գործողություններում և ստեղծել հարթակ լավագույն փորձի փոխանակման ու համագործակցությունների խթանման համար: 
Մրցանակաբաշխության ընթացքում ստացված բոլոր ծրագրերը և լուծումները կընդգրկվեն և կհրապարակվեն էլեկտրոնային գրքույկում:
Մրցանակաբաշխության փակման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետի ժ/պ Էռնա Անտոնյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջոն Գալագերը, Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության փոխդեսպան Մուհամմադ Սալահը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը և «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի նախագահ Նունե Սաքանյանը:
Մրցանակաբաշխության ընթացքում ստացված 100 մասնակցության հայտից 6 լավագույն նախագծերի հեղինակներն արժանացած մրցանակների.

  • Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ
    Աստղինե Պասոյան՝ «ԵՄ հանուն Հայաստանի կայուն Էներգետիկայի» ծրագիր,
  • Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ,
    Նունե Սարուխանյան՝  «Ուսուցումներ» և «Ֆերմերային դաշտային դպրոցների ստեղծում» փոքր դրամաշնորհային նախագծեր,
  • Կլիմայական խնդիրների լուսաբանում
    Անահիտ Թարխանյան՝  «Կանաչ էներգիան՝ կայուն եթերի ուղեկից» նախագիծ,
  • Կլիմայական կրթությունը բոլորի համար
    Հռիփսիմե Մկրտչյան՝ «Աղբ չէ» ակցիաների իրականացում,
  • Կլիմայական ֆինանսավորման և նորարարության լուծումներ
    Նունե Հարությունյանը և իր կանանց թիմը՝ ԵՄ հանուն շրջակա միջավայրի տարածաշրջանային ծրագիր «Ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության ծրագիր,
  • Երիտասարդները կլիմայական գործողություններում
    Դիանա Բադեյան՝  «Ապագա առաջնորդների ծրագիր» նախագիծ:

Մանրամասները՝ http://nature-ic.am/.../Winner-of-%22Climate-Change.../12845