ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.11.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է Վալտեր Կաուֆմանին, Սոնյա Շիֆերսին, Էվիլյա Հովհաննիսյանին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի  Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի գրասենյակների ղեկավար Վալտեր Կաուֆմանին, Կովկասի տարածաշրջանի  Թբիլիսիի գրասենյակի ղեկավար Սոնյա Շիֆերսին և երևանյան գրասենյակի համակարգող Էվիլյա Հովհաննիսյանին։
Հանդիպմանը մասնակցել են նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։
Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում առկա բնապահպանական խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները և այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը։
Ողջունելով հյուրերին, նախարարի տեղակալը ևս մեկ անգամ անդրադարձել է հայ-գերմանական համագործակցության կարևորությանը.
«Հայ-գերմանական համագործակցությունը շրջակա միջավայրի ոլորտում միջազգային համագործակցության կարևոր ուղղություններից է։ Այդ համագործակցության շրջանակներում արդյունավետ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր և մենք պատրաստակամ ենք ընդլայնել այդ շրջանակը և էլ ավելի ամրապնդել փոխգործակցության կապերը»,- նշել է Արամ Մեյմարյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է բնապահպանական խնդիրների լայն շրջանակ։ Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը գործընկերներին է ներկայացրել շրջակա միջավայրի ոլորտում մեկնարկած և ընթացքի մեջ գտնվող բարեփոխումները և առանձնացրել այն խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ Հայաստանը կարող է ակնկալել աջակցություն և փորձի փոխանակում։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել համաշխարհային բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու կլիմայական օրակարգում Հայաստանի կողմից իրականացվող քայլերին։
Ներկայացվել են ոլորտի կառավարմանն  ուղղված օրենսդրական բարեփոխումները և այն արդյունքները, որոնք ակնկալվում է այդ փոփոխությունների արդյունքում գրանցել։
Հիմնադրամի ներկայացուցիչները մասնավորապես հետաքրքրվել են Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող քայլերով էկոլոգիական կրթության և հասարակայնության հետ փոխգործակցության բնագավառում։