ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.03.2023
Նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում Ֆինլանդիայի շրջիկ դեսպան տիկին Քիրթսի Նարինենի հետ

«Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի եզրափակիչ կոնֆերանսին ընդառաջ նախարար Հակոբ Սիմիդյանը  հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում Ֆինլանդիայի շրջիկ դեսպան տիկին Քիրթսի Նարինենի հետ։
Նախարարը տիկին Նարինենի հետ քննարկել է Հարավային Կովկասում ջրային դիվանագիտության և ջրային ոլորտում անդրսահմանային համագործակցության հնարավորության վերաբերյալ հարցերի շրջանակ։
Անդրադարձ է կատարվել ջրային դիվանագիտությանը, քննարկել տեղեկատվության փոխանակման և ոլորտում ապագա ջանքերի միավորմանն առնչվող հարցերի։
Քննարկվել են ոլորտի բարեփոխումները և ուրվագծել առաջիկա անելիքները․ տարբեր ինստիտուցիոնալ դերակատարների հետ ուղիղ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը կարող են դառնալ ոլորտին համակարգված տեխնիկական աջակցության թիրախներից մեկը։
Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը նպատակ ունի շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման և ջրային ոլորտի արդյունավետ կառավարման ջանքերը դիտարկել որպես ազգային առաջնահերթություն և ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) և ԵՄ-ի կողմից աջակցվող բարեփոխումների գործընթացի մաս։
Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները և քննարկումները՝ ի նպաստ ոլորտում բարեփոխումների կայացման։