ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.10.2021
Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության օրն է

Հայաստանի տարածքն աչքի է ընկնում կենդանական աշխարհի բազմազանությամբ: Լինելով լեռնային երկիր, ցայտուն արտահայտված բարձրունքային գոտիականությամբ, գտնվելով ծովի մակերևույթից 1000-2500 մ բարձրության վրա, իր առանձնահատուկ կտրտված լանդշաֆտով մեր երկիրը նպաստավոր պայմաններ է ստեղծել կենդանական աշխարհի բազմազան տեսակների առաջացման համար: 
Հայաստանում հաշվվում են մոտ 12 հազար կենդանիներ:
Շատ են նաև կենդանիների էնդեմիկ տեսակները՝ բեզոարյան այծը, մուֆլոնը, փասիանը, հայկական իժը, առաջավորասիական հովազը և այլն: 
Այս բոլոր կենդանատեսակները մեծ արժեք են ներկայացնում Հայաստանի բնաշխարհի, և առհասարակ, աշխարհի էկոլոգիայի անխաթարության պահպանման համար: 
Մեր քաղաքացիներին հորդորում ենք դրսևորել գիտակից վարք և ներդրում ունենալ տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանության և պաշտպանության գործում։