ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.12.2016
Նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է գերմանական «Ophardt Hygiene Technologies» և ամերիկյան «Babikian Design Concepts» ընկերությունների ներկայացուցիչներին

Դեկտեմբերի 7-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել գերմանական    «Ophardt Hygiene Technologies» ընկերության սեփականատեր Հայներ Օփհարդտի գլխավորած պատվիրակության և «Babikian Design Concepts»ընկերության նախագահ  Տիգրան Պապիկյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը: Նախարարը ողջունել է Հայաստանում հականեխիչ նյութերի և դիսպենսեր սարքերի արտադրություն հիմնելու գաղափարը, նշել , որ,  նաև, շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից նախաձեռնությունն օգտակար է: «Իրականում պետությանզարգացման հիմքը շրջակա միջավայրն է, որովհետև, եթե չունենանք առողջ, նորմալ շրջակա միջավայր, չենք կարող նաև զարգացում ունենալ: Եվ, հետևաբար ցանկացած բիզնես, որն ուղղված է շրջակա միջավայրում մաքուր պայմաններ ստեղծելուն, նա կարող է ապահովել նաև հստակ զարգացում, իսկ հականեխիչների ձեր ներկայացրած ծրագիրնուղղված է հենց այդպիսի միջավայր ստեղծելուն»,- նշել է Արծվիկ Մինասյանը: Հայներ Օփհարդտը շնորհակալություն է հայտնել Արծվիկ Մինասյանին՝ դեռևս էկոնոմիկայի նախարար եղած ժամանակ ծրագրին հավանություն տալու և, ներկայում արդեն որպես բնապահպանության նախարար՝ համատեղ աշխատելու պատրաստակամության համար: Կազմակերպության տնօրենը նշել է, որ ուսումնասիրություններ պետք է կատարեն ոչ միայն Երևանում, այլ նաև  առավել թիրախային մարզերում` իրականացնելովհամապատասխան աշխատանքները: Գործարար Տիգրան Պապիկյանը ներկայացրել է մինչ արտադրության մեկնարկնիրականացվող աշխատանքները, նշել, որ արտադրության հիմնումը հնարավորություն կտա Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ և Իրան առողջապահական արտադրանքի արտահանումը, իսկ առաջնային նպատակն, իհարկե, առողջության և շրջակամիջավայրի բարելավման հարցերն են: