ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.11.2016
Մինչև տարեվերջ կստորագրվեն 30 մլն ԱՄՆ դոլարից ավել բնապահպանական ուղղվածության դրամաշնորհային համաձայնագրեր

ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում վերջին երկու ամիսների ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 29-ի N 38 արձանագրային որոշմամբ հաստատվել է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2017 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: 2016թ. Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում <<Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման>> հիմնադրամի կողմից 2016 թվականի ընթացքում Սևանի իշխանի ձվադրավայր հանդիսացող հինգ հիմնական գետերում (Կարճաղբյուր, Լիճք, Ծակքար, Արգիճի, Մասրիկ) բաց է թողնվել շուրջ 921 000 Սևանի իշխանի մանրաձուկ` իշխանի գեղարքունի ենթատեսակ` 422 576 հատ և իշխանի ամառային ենթատեսակ` 498 117 հատ մանրաձուկ: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում 2016թ. նոյեմբերի 21-ին կայացել է աշխատանքային խորհրդակցություն, Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման ժամանակահատվածում իրականացվելիք երեք գերատեսչությունների (ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան) համատեղ միջոցառումների ծրագրով նախատեսված փոխգործակցության մեխանիզմների վերաբերյալ, ինչից հետո հաստատվել է Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ծրագիրը, որը կմեկնարկի դեկտեմբերի 1-ից: Սևանա լճի ափամերձ հատվածի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների շրջանակներում ավարտին են մոտենում նախատեսված 93 հա տարածքի մաքրման աշխատանքները: ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրի 47 կետի՝ 05.10.16թ. N1/05.2/12059 գրությամբ «Դիլիջան» ազգային պարկի 2016-2025 թվականների կառավարման պլանը և առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման և «Դիլիջան» ազգային պարկի 2016-2025 թվականների կառավարման պլանի միջոցառումներին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծերը ներկայացրել են ՀՀ կառավարության քննարկմանը: ՀՀ կառավարության 6 ամսյա ծրագրի շրջանակներում «Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանը» մշակվել և քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների հետ: Այն գտնվում է վերջնական ամփոփման փուլում և մինչև տարեվերջ կներկայացվի կառավարության քննարկմանը: Նախագծի վերաբերյալ անցկացվել են նաև հանրային լսումներ: Մշակվել է ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման գործընթացն կանոնակարգող օրենսդրության տեխնիկական առաջադրանքը: Մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության համակարգի կառուցվածքային բարեփոխումների 3 փուլից բաղկացած գործողությունների ծրագիր. -Առաջին փուլում ընդգրկված են բնապահպանական մոնիթորինգ և տեղեկատվական-վերլուծական գործառույթ իրականացնող չորս ՊՈԱԿ-ների միավորմումը: -Երկրորդ փուլով նախատեսված է իրականացնել նախարարության կառուցվածքային միավորումների վերակազմավորում: -Երրորդ փուլում իրականացվելու են տեսչական բարեփոխումներ և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգերի փոփոխությունները: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ բնապահպանության նախարարի մոտ հոկտեմբերի 26-ին կազմակերպվել է վարչական կարգով բերված բողոքի քննարկում, որի արդյունքում նախարարի կողմից կայացվել է որոշում` անվավեր ճանաչել <<Հայր և որդի Բունիաթյաններ>> ՍՊԸ-ի նկատմամբ 610 միլիոն դրամի շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ 2016 թվականի օգոստոսի 5-ի որոշումը: Ուրսումնասիրվել են դեռևս 2011թ-ից անպատասխան մնացած 472 ջրի օգտագործման թույլտվությունների հայտերը` պատասխանատուների ոչ իրավաչափ վարքագծի համար համապատասխան վարույթներ հարուցելու նպատակով: Երկու ամսվա ընթացքում բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ կազմակերպվել և անցկացվել է երկու հանրային քննարկում, որոնց ժամանակ դիտարկվել են բնապահպանության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործման, ընդերքօգտագործմանը, փորձաքննական գործընթացին վերաբերող և այլ հարցեր: Նախարարաության տեսչական վերահսկողական գործառույթի շրջանակներում երկու ամսվա ընթացքում կայացվել է 52,4 մլն դրամի 142 վարչական ակտ, իսկ կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 17,83 մլն դրամ: Միջազգային համագործակցության ոլորտում ավարտվել են նախարարության ներքո Դոնորների խորհրդի ձևավորման նախապատրաստական աշխատանքները: Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ կստորագրվեն 30 մլն ԱՄՆ դոլարից ավել բնապահպանական ուղղվածության դրամաշնորհային համաձայնագրեր: ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» /«ԲԾԻԳ»/ՊՀ-ը սույն թվականի նոյեմբերի 4-ին հավատարմագրվել է որպես ՄԱԿ-ի Հարմարվորղականության հիմնադրամի 25-րդ Ազգային իրականացնող մարմնի: Հայաստանն առաջինն է Արևելյան Եվրոպայում, ում ազգային իրականացնող գործակալությանը շնորհվել է ուղղակի մուտք(Direct access)Հարմարվողականության հիմնադրամի ռեսուրսներին և կարող է ստանալ 4 մլն դրամ դրամաշնորհ: Ուսումնասիրվել են բնապահպանության ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավման հնարավորությունները և մեխանիզմները: Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել էկոտուրիզմի զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Մասնավորապես առանձնացվել է առավել գրավիչ 20 բնության հուշարձան` կոնսենսիոն պայմանագրերով մասնավոր ներդրումային ծրագրերի ներքո հանձնելու համար: