ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.10.2016
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը շաբաթվա ընթացքում հաշվարկել է 13.6 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 24-28.10.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 650.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 13.6 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հզ.դրամ գումարով և հաշվարկվել է 13.5մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝ Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից <<Հայանտառ>> ՊՈԱԿ <<Գուգարքի անտառտնտեսություն>> մասնաճյուղում իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրվել է 207ծառերի ապօրինի հատում,հաշվարկվել է 10872.0հազ.դրամի բնությանը պատճառված վնաս, իսկ <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի <<Նոյեմբերյանի անտառտնտեսություն>> մասնաճյուղում արձանագրվել է 94 ծառերի ապօրինի հատում: Հաշվարկվել է 2085.0հազ.դրամի բնությանը պատճառված վնաս: Տավուշի տարածքային բաժնի կողմից 2 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված ծառերի համար կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 319.5հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վայոց Ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված 5 ծառի ապօրինի հատման դեպքի համար հաշվարկվել է 172.5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթն ընթացքի մեջ է: Արագածոտնի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված ծառի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 200.0հազ.դրամի. որից՝ Երևանի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Արմավիրի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Փայտանյութի ապօրինի տեղափոխման ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100,0հազ.դրամի և հաշվարկվել է 72.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝ Բնապահպանական պետական տեսչության և ՀՀ ոստիկանության համատեղ իրականացրած ստուգայցերի և շրջայցերի ժամանակ արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 40 դեպք: Վերոհիշյալ դեպքերով շրջակա միջավայրին հասցված վնասը հաշվարկվում է: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 72.0 հազ.դրամիի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում 70.0հազ.դր.գումարով Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ձկան ապօրինի որսի դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Կենդանիների ապօրինի արածեցում Գեղարքունիքի տարածքային բաժինը իրականացրել է վարչական վարույթ <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ից ստացված 33 գլուխ խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման փաստի վերաբերյալ նյութերի հիման վրա: Նշանակվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 6.6հազ.դրամի բնությանը հասցված վնաս: Բնության հատուկ պահպանվող տարածքներ Գեղարքունիքի տարածքային բաժնի և <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է Սևանա լճից դուրս բերված ավազ: Իրականացվել է վարչական վարույթ` նշանակվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 18.0հազ.դր.գումարի բնությանը պատճառված վնաս: Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 94 հատ /60,7 կգ/ <<սիգ>> տեսակի ձուկ, 13 հատ ձկնորսական ցանց և 54 հատ/12,4կգ/<<կարաս>> տեսակի ձուկ, որից՝ Գեղարքունիքի տարածքային բաժինը հայտնաբերել և առգրավել է 37 հատ/6.3կգ/ <կարաս> տեսակի թարմ ձուկ: Առգրավված ձուկը հանձնվել է <<Գավառի մանկատուն>> ՊՈԱԿ: <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ–ի հետ համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում առգրավվել է 13 հատ ձկնորսական ցանց: Կոտայքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել է 14 հատ /9.0 կգ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Աբովյան քաղաքի <<Նարեկ>> ծերանոց: Երևանի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է ձկան ապօրինի որսի 6 դեպք: Առգրավված 34կգ/45հատ/ <<սիգ>> տեսակի ձուկը նվիրաբերվել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրին: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կատարած շրջայցերի արդյունքում առգրավվել է տիրազուրկ 17.7կգ/35/հատ <<սիգ>> տեսակի ձուկ,որը առգրաված 6.1 կգ/17/հատ<<կարաս>> տեսակի ձկան հետ միասին հանձնվել է <<Թռչունյան տուն>> երեխաների խնամքի կենտրոնին: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.1 մլն.դրամ: