ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.09.2016
Սևանա լճի հանրային լողափերում 2016թ. հանգստացել է 160-180 հազար մարդ

ՀՀ բնապահպանության նախարարության և <<Սևան>> ազգային պարկ> ՊՈԱԿ-ի համատեղ ուժերով այս պահի դրությամբ գործում է11 հանրային լողափ՝ 32.46 հա մակերեսով, որից 3-ը ծառայությունների մատուցմամբ լողափեր են, իսկ 8-ը՝ կարճատև հանգստի համար նախատեսված առանց ծառայությունների  լողափեր: 11 հանրային լողափերից 7-ը ստեղծվել են ՀՀ կառավարության 28.04.2011թ. թիվ 527-Ն և 07.06.2012թ. թիվ 752-Ն որոշումներով, իսկ 4-ը առանձնացվել են <<Սևան>> ԱՊ-ի կողմից: 2014, 2015թվականների <<Սևան>> ԱՊ-ի ռեկրեացիոն գոտում գործող հանրային լողափերի մեր կողմից կատարված ուսումնասիրությունները ցույցեն  տվել, որ լողափերն աշխատել են մեծ ծանրաբեռնվածությամբ: 2016թ. լողաշրջանի ընթացքում հանրային լողափերից օգտվել են մեծ թվով հանգստացողներ՝ 160-180 հազար մարդ: Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել ավելացնել ծառայությունների մատուցմամբ ևս 1 հանրային լողափ: Այս նպատակը իրագործելու համար ՀՀ կառավարության կողմից <<Սևան>> ԱՊ-ի ռեկրեացիոն գոտու՝ Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից առանձնացվել է 9 հա հողամաս: Լողափի կառուցապատման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են: Առկա է նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության փորձաքննության դրական եզրակացությունը: ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու /50 մլն. դրամ/ ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 24-ի N1555-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը: Կառուցապատման ընթացքում նախատեսվում են նաև ֆինանսավորման այլ աղբյուրներ՝ <<Սևան>> ԱՊ,  Ծովագյուղ համայնք և այլն: