ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.09.2016
Պարզաբանում Գեղարոտ գետի վրա շահագործվող ՓՀԷԿ -երի ուսումնասիրությունների վերաբերյալ

ՀՀ-ում շահագործվող ՓՀԷԿ-երի խնդիրը գտնվում է ՀՀ բնապահպանության նախարարության մշտական ուշադրության կենտրոնում: Սկսած 2014թվականից և մինչև 2015թ․ ստուգումների կասեցման ժամանակահատվածը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության կողմից ստուգվել են 39 ՓՀԷԿ, ինչի արդյունքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 9-մլն դրամի վարչական տուգանքի որոշում և 95 մլն․դրամի շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման ակտեր: 2015թ. տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե մուտքերը կազմել են 215մլն ՀՀ դրամ՝ բյուջեով նախատեսված 110մլն. կանխատեսումների դիմաց: Չնայած նրան, որ 2015թ․ օգոստոսի 1-ից ՀՀ կառավարության կողմից կասեցվել են տեսչական ստուգումները, այնուամենայնիվ, նույն թվականից նախարարությունն «Էկոլուր» ՀԿ-ի հետ իրականացրել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագիրը։ Տեսչական ստուգումներով և վերոհիշյալ ծրագրով 87 ՓՀԷԿ-ում կատարված ուսումնասիրությունները վերլուծվել են, արդյունքները դարձրել նախարարության կոլեգիայի քննարկման առարկա, ի հայտ բերված խախտումները շտկելու նպատակով մշակել ՓՀԷԿ-երի առողջացման անհատական ծրագրեր, կազմակերպել հանդիպումներ ՓՀԷԿ-երի տնօրենների հետ, այդ հանդիպումների ժամանակ քննարկել այդ խնդիրները։ Ներկայում առողջացման ծրագրերը փաստաթղթավորման փուլում են և մոտ ապագայում կսկվեն դրանց իրագործումները։ Հանդիպումների ժամանակ բոլոր տնօրենների համար ընդունվել են նախարարության հետևյալ առաջարկները. Առաջնային համարել բնապահպանական թողքի, այնուհետև ջրառի քանակությունների չափումները և դրանց չափաքանակների պահպանությունը ավտոմատ կառավարման համակարգերի ներդրմամբ: Մշակել ջրընդունիչ հանգույցների վերակառուցման ծրագրեր, Ջրառում էկոլոգիական թողքի վրա տեղադրել համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ եւ ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգ, Տեղադրել ձկնապաշտպան կառույցներ, Էկոհամակարգին և ձկնաշխարհին պատճառած վնասները վերականգնել ՓՀԷԿ-ի միջոցներով: Տեսչական ստուգումների իրականցման արդյունքում տրված պարտադիր կատարման հանձնարարականների հիման վրա մի շարք ՓՀԷԿ-երում արդեն իսկ տեղադրվել են ջրաչափեր, բացվել են ձկնանցարանները (<<Էրիկ>>, <<Խաչարձան>>, <<Սուրբ աղբյուր>>, <<Գետիկ>>, <<Հեղնաջուր>>...): Զուգահեռաբար ընթացք են տրվել հասարակական հնչեղություն ստացած ոլորտային խնդիրներին: ՀՀ ԲՆ ԲՊՏ կողմից, հաշվի առնելով Գեղարոտ գետի վրա առկա ՓՀԷԿ-երի կողմից շահագործման արդյունքում առաջացած էկոհամակարգային խնդիրները՝ դեռևս ս/թ սեպտեմբերի 7-ից սկսվել են ուսումնասիրությունները <<Լուսարփի>> ՓՀԷԿ-ում (շահագործող «Լուսարփի» ՍՊԸ)` նախատեսելով հաջորդաբար այցելել նաև գործող <<Արագած-1>> (շահագործող՝ <<Վակոֆուլօ>> ՍՊԸ) և Գեղարոտ (շահագործող՝ «Էլ-կաս» ՍՊԸ) ՓՀԷԿ-եր, ինչին հաջորդեց Համահայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության սեպտեմբերի 12-ի հրապարակումը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ. <<Էլ-կաս>> ՍՊ ընկերության կողմից շահագործվող <<Գեղարոտ>> ՓՀԷԿ-ում 120լ/վրկ սահմանված էկոլոգիական թողքի փոխարեն պահպանվում է 50-60լ/վրկ՝ խախտելով ՋԹ պայմանները: (2014թ. այս ընկերությունում անցկացված ստուգման արդյունքում ընկերությանը ներկայացվել է 51 մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ): <<Վակոֆուլօ>> ՍՊ ընկերության կողմից շահագործվող <<Արագած-1>> ՓՀԷԿ-ում ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված է 60լ/վրկ էկոլոգիական թողք, մինչդեռ ս/թ սեպտեմբերի 12-ին Համահայկական բնապահպանական ճակատի կայքում հրապարակված տեսանյութի հիման վրա և տեղում կատարված ուսումնասիրությամբ փաստվում է, որ ընկերությունը չի պահպանում էկոլոգիական թողքը՝ խախտելով ՋԹ պայմանները: Ընկերությունը ենթարկվել է 200 հազ. դրամի վարչական տուգանքի: (2014թ. այս ընկերությունում անցկացված ստուգման արդյունքում ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության 300 հազ դրամի չափով): Նշված ընկերությունների նկատմամբ ԲՊ տեսչությունը բնապահպանական օրենսդրության խախտումների համար հարուցել է վարչական վարույթ: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Ջրային օրենսգրքի 302 և 34 հոդվածների պահանջները՝ ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարականով նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը կվերանայի նշված ընկերությունների ջրօգտագործման թույլտվությունները: Ինչ վերաբերում է նախատեսվող <<Լուսարփի>> ՓՀԷԿ-ի կառուցմանը, ապա հաշվի առնելով գետի ծանրաբեռնվածությունը, նախարարությունն սկսել է 2012 թվականին տրված Ջրօգտագործման թույլտվության վերանայման գործընթացը: Վորոհիշյալ այս ուսումնասիրությունները կրում են պարբերական բնույթ: