ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.07.2016
ՀՀ Սյունիքի մարզում բռնկված հրդեհը մարվել է

Հուլիսի 17-ին, ժամը 05.10-ին ՀՀ Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղի հարակից հանդամասում հրդեհ էր բռնկվել: Այրվել էր մոտ 12 հա անտառային տարածք և հրդեհի գոտին մոտենում էր «Արևիկ» ազգային պարկի սահմաններին: ՀՀ բնապահպանության նախարարության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարար ջոկատների աշխատակիցներն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներին զուգահեռ ազգային պարկի սահմաններին կատարել են հակահրդեհային կանխարգելիչ աշխատանքներ և հերթապահություն իրականացրել: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել հուլիսի 20-ի առավոտյան ժամը 08.20-ին և մարել՝ 08.40-ին: Հուլիսի 13-ին,ՀՀ Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղի հարակից հանդամասում հրդեհ էր բռնկվել: Այրվել են խոտածածկ ու անտառային տարածքներ և հրդեհի գոտին մոտենում էր «Արևիկ» ազգային պարկի սահմաններին: ՀՀ բնապահպանության նախարարության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարար ջոկատների աշխատակիցները և ՀՀ ԶՈՒ զինծառայողները իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներին զուգահեռ ազգային պարկի սահմաններին կատարել են հակահրդեհային կանխարգելիչ աշխատանքներ և հերթապահություն իրականացրել: Հուլիսի 15-ից իրականացվել են հրդեհի արդյունավետ զսպողական գործողություններ: Հրդեհը հաջողվել է մարել հուլիսի 20-ի առավոտյան: