ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.06.2016
Բնապահպանի օրը` Դիլիջան ազգային պարկում

06.06.2016թ-ին` շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրվա կապակցությամբ, <<Դիլիջան>> ազգային պարկ ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից Ջուխտակ վանքեր տանող ճանապարհի հարակից տարածքներում կազմակերպվել էին աղբահանության աշխատանքներ: Բնապահպանի օրվա կապակցությամբ <<Դիլիջան>> ազգային պարկ ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցներ տնօրեն Սահակ Մուրադյանի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով: