ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.05.2016
Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված միջոցառում ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում

Մայիսի 22-ին ժամը 11:00-ին ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում /հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 34/ տեղի կունենա Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում: