ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.05.2016
Հայաստանի Հանրապետության Բնապահպանական գործունեության համաշխարհային ինդեքսն աճ է գրանցել

Հրապարակվել է 2016թ. Բնապահպանական գործունեության համաշխարհային ինդեքսը: 180 երկրների շարքում Հայաստանն այս տարի զբաղեցրել է 37-¬րդ հորիզոնականը: 100 բալային համակարգում Հայաստանը հավաքել է 81,6 բալ: Վերջին 10 տարիների ընթացքում ավելի քան 13 %¬ի աճ է գրանցել: Բնապահպանական գործունեության համաշխարհային ինդեքսի հետազոտության արդյունքները հրապարակվում են երկու տարին մեկ: Հիշեցնենք, որ 2014¬ին Հայաստանը 48¬-րդ հորիզոնականում էր: Եյլի համալսարանի կողմից իրականացվող բնապահպանական ոլորտի այս գնահատումը ցույց է տալիս, թե ինչպիսին է երկրում բնապահպանական վիճակը: Էկոլոգիապես ամենամաքուր երկիրը այս տարի Ֆինլանդիան է: Առաջին հնգյակը շարունակում են Իսլանդիան, Շվեդիան, Դանիան և Սլովենիան: Վատագույն ցուցանիշները գրանցել են աֆրիկյան երկրները՝ Սոմալին, Էրիթրեան և Մադագասկարը: Հարևան Վրաստանը զբաղեցրել է 111¬րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանը՝ 31¬րդում է: Բնապահպանական ինդեքսի ուսումնասիրության համար հաշվի է առնվել 9 ցուցանիշ՝ ազդեցությունը մարդկանց առողջության, օդի, ջրի սանիտարական վիճակի, ինչպես նաև ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության, անտառների, ձկնային պաշարների, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի, կլիմայի և էներգիայի վրա: Այս ոլորտներն առանձին գնահատվել են 100 բալային համակարգով: