ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.02.2016
Գյումրու կենդանաբանական այգու երեք առյուծները տեղափոխվել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում կառուցվող կենդանիների կարանտինային կայան

Գյումրու կենդանաբանական այգու երեք առյուծները Կենդանաբուժության համաշխարհային ծառայության աջակցությամբ տեղափոխվել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում կառուցվող կենդանիների կարանտինային կայան: Կենդանիները տեղում ենթարկվում են բուժզննման և անցնում վերականգնման շրջան: Արտերկրի կենդանաբանական այգի կամ կենդանիների ապաստարան առյուծների տեղափոխման ուղղությամբ բանակցությունները շարունակվում են   <