ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.09.2013
ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է իր մտահոգությունը և կձեռնարկի համապատասխան միջոցներ տեսանյութում առկա իրողությունների մեղավորներին բացահայտելու ուղղությամբ

Կիրակի օրը համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես արտասահմանցի մի քանի քաղաքացիներ որս են անում Հայաստանի տարածքներում: Տեսանյութը փաստում է, որ որսի արդյունքում սպանվել են Հայաստանի Հանրապետության կենդանիների կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ: ՀՀ բնապահպանության նախարարությունը նախապատրաստել է համապատասխան նյութեր և այսօր դիմել է իրավապահ մարմիններին՝ նրանց փոխանցելով տեսանյութը: Կձեռնարկվեն նաև հնարավոր բոլոր միջոցները՝ տեսանյութում տեղ գտած իրողությունների վաղեմությունը բացահայտելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ: