ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.10.2021
Շրջակա միջավայրի նախարարությունը, «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում, հանդես է գալիս համագործակցության առաջարկով

Շրջակա միջավայրի նախարարությունը, կարևորելով բնության հանդեպ բնակչության պատասխանատվության բարձրացման հարցը,  «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում, հանդես է գալիս համագործակցության առաջարկով:
Լայնածավալ անտառապատման շնորհիվ հնարավոր կլինի պայքարել կլիմայի փոփոխության, օդի աղտոտվածության և հողերի դեգրադացիայի դեմ, ինչպես նաև պահպանել Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը, էկոհամակարգերը և վերականգնել 44-օրյա պատերազմի հետևանքով վնասված անտառային տարածքները:
Նախարարությունը բարձր է գնահատում ու կարևորում պետական և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանությանը, շրջանառու տնտեսության սկզբունքների ներդրմանը, կանաչ աշխատատեղերի ստեղծմանը: 
Յուրաքանչյուրը կարող է նոր կյանք հաղորդել մեր երկրին ու հողին՝ ստանձնելով պատասխանատվություն մեր երեխաների և ապագա սերունդների էկոլոգիապես անվտանգ ու մաքուր շրջակա միջավայրի համար: 
Վերոնշյալ առաջարկությունը քննարկելու նպատակով  սույն թվականի հոկտեմբերի 22-ին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա. Մազմանյանի գլխավորությամբ հանդիպում-քննարկում է կայացել՝ նվիրված «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում համագործակցությանը:
Հանդիպմանը մասնակցել են ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ա. Պետրոսյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի,  «Սիսկո Սիսթեմս Արմենիա»  ՍՊԸ-ի և «Արիդես» ՍՊԸ-ի ղեկավար կազմի ներկայացուցիչներ։