ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.01.2012
2012 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվող աշխատանքները ընդգրկելու են

2012 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվող աշխատանքները ընդգրկելու են ՀՀ կառավարության 2012 թվականի գործունեության ծրագրով նախատեսված բնապահպանության ոլորտի գերակա խնդիրների և միջոցառումների, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից հաստատված կամ հավանության արժանացած ռազմավարական (հայեցակարգային) նշանակության ծրագրերի կամ միջոցառումների ապահովվմանը նպատակաուղղված հետևյալ գործողությունները: 1. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնում. ա) Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման ենթակա տարածքներում վնասակար ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացում, որով նախատեսվում է 125,4մլն դրամ բյուջետային ֆինանսավորման շրջանակներում իրականացնել շուրջ 200 հա անտառածածկ տարածքների մաքրում: բ) 60.0 մլն.դրամ բյուջետային հատկացումների հաշվին իրականացվելու է Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների` գեղարքունի և ամառային իշխանի պոպուլյացիայի համալրման նպատակով շուրջ 300.0 հազ.հատ մանրաձկան բաց թողում Սևանա լիճ, գ) Շարունակվելու են Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքները (ֆինանսավորման ծավալը 7.5 մլն. դրամ): 2. Պահպանվող տարածքների հզորացում. ա) 2012 թվականին ավարտվելու է Գեր¬մանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Հարավային Կովկասի բնապահպանական դրամաշնորհային ծրագիրը: <<Արփի լիճ>> ազգային պարկի կարողությունների զարգացում>> գերակա խնդրի շրջանակներում իրականացվելու են <<Արփի լիճ>> ազգային պարկի հիմնադրման ավարտն ապահովող միջոցառումները` ներդրումների ընդհանուր ծավալը հասցնելով 1.7մլն եվրոյի: Արդյունքում կավարտվեն ազգային պարկի կայացման և համայնքների աջակցության ծրագրերը: Ազգային պարկի հետագա գործունեությունը կապահովվի պետբյուջեի ֆինանսավորմամբ: բ) Կմեկնարկի << Հարավային Հայաստանում կենսոլորտային տարածքի ստեղծում>> ծրագիրը գերմանական KFW բանկի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է Հարավային Սյունիքում <<Շիկահող>> պետական արգելոցի բազայի վրա հիմնադրել կենսոլորտային պահպանավայր, որի շնորհիվ ՀՀ-ում կձևավորվեն կայուն օգտագործման և գյուղացիական տնտեսությունների համահունչ զարգացման մեխանիզմներ: Ծրագրում որպես շահառուներ հանդիսանում են 12 համայնքներ, սոցիալական ծրագրերի, կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը կնպատակաուղղվի շուրջ 3 մլն եվրո: Նախատեսվում է ստեղծել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսության աջակցության, գյուղմթերքների իրացման ենթակառուցվածքներ: Կգործի նախաձեռնությունների խրախուսման, ձեռներեցության աջակցության հիմնադրամ: Ծրագիրը դրամաշնորհային է, 5 տարվա ընթացքում պլանավորվում է ստանալ 8.25 մլն եվրո: 3. Ջրային ռեսուրսների կառավարում <<Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրերի արդյունավետ օգտագործման ապահովում>> գերակա խնդրի կատարման շրջանակներում իրականացվելու է` ա) Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրերի օգտագործման գծով բնապահպանական օրենսդրության (այդ թվում` ձկնաբուծական տնտեսություններին ներկայացված) պահանջների կատարման նկատմամաբ համապատասխան վերահսկողություն, բ) անօրինական խորքային հորերի փակմանն ուղղված միջոցառումներ: 4.Իրավաստեղծ գործունեություն 2012 թվականին ՀՀ կառավարության քննարկմանը պետք է ներկայացվեն իրավական ակտերի ներքոհիշյալ նախագծերը` • «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2013 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ, • << ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 21- ի N 953-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ Կառավարության որոշման նախագիծ, • <<Օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի եւ դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության եւ առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման կարգը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ: • ՀՀ Ազգային Ժողովի երրորդ ընթերցմանը կներկայացվի <<Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը, երկրորդ՝ վերջնական ընթերցման կներկայացվի <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, կավարտվի <<Բնության հատուկ պահպանվող տարածքների>> մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի մշակումը, կնախաձեռնվեն ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքներ: 5. Շարունակական գործողություններ ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով (առանց նպատակային դրամաշնորհային ծրագրի շրջանակնե¬րում ստացվող միջոցների և պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) նպատակային ծրագրերի իրականացման համար նախատեսվել է 1182.6 մլն դրամ գումար հատկացումներ, որոնք ուղղվելու են ընթացիկ ծախսերի գծով հետևյալ ծրագրերի իրականացմանը` 1. Բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեությունն ապահովելու համար նախատեսվում է 506.1 մլն.դրամ: Վերոգրյալ հատկացումների շրջանակներում «Սևան», «Դիլիջան», «Արևիկ» և «Արփի լիճ» ազգային պարկերում, «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներում, «Զիկատար», «Սոսու» ու «Զանգեզուր պուրակ» արգելավայրերում, ինչպես նաև «Արգելոցապարկային հա¬մա¬¬լիր» ՊՈԱԿ-ի տնօրինության ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածք¬ներում կատարվելու են բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման դիտանցի ապահովման, ինչպես նաև տնկարկների պահպանության և պաշտպանության աշխատանքներ: 2. Ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիթորինգի իրականացման ծրագրի շրջանակներում հատկացված 112.3 մլն.դրամի հաշվին "Շրջակա բնական միջավայրի մոնիթորինգի կենտրոն" ՊՈԱԿ-ի կողմից իրականացվելու են շրջակա միջավայրի աղտոտվածության մոնիթորինգային աշխատանքներ: 3. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական մոնիտորինգի վարման աշխատանքների իրականացման համար հատկացվել է 18.1 մլն.դրամ: Բյուջետային հատկացումների հաշվին իրականացվելու են հիդրոերկրաբանական մոնիթորինգի վարման` ստորերկրյա ջրերի մակարդակի, ծախսի, ջերմաստիճանի չափումներ և ջրերի քիմիական կազմի որոշման ուսումնասիրություններ: 4. Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն բնապահպանական ծրագրերի իրականացման համար ՀՀ համայնքներին տրամադրվող սուբվենցիաների ընդհանուր գումարը 2012 թվականի բյուջեով կազմելու է ավելի քան 277.0 մլն.դրամ, այդ թվում` բնապահպանական ծրագրերի իրականացման համար սուբվենցիաներ կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության 13 համայնքների: 5. Նոր ծրագրեր 1.10.0 մլն.դրամ բյուջետային հատկացումների հաշվին իրականացվելու են ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի տարածքներում գտնվող բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման, պահպանական գոտիների տարածքների ճշգրտման, հողամասերի սահմանազատման և քարտեզագրման աշխատանքները: 2. ԳԷՀ-ի աջակցությամբ <<Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացում>>, <<Քաղաքային բնակավայրերի լուսավորության էներգախնայողության բարձրացում>>, <<Ագրոկենսաբազմազանության ապահովում և նմանատիպ ևս 8 ծրագրերի իրականացում: 3. Պահպանվող տարածքներին աջակցություն <<Կովկասի բնության ֆոնդի>> կողմից: 4. ՄԱԿ-ի փոքր դրամաշնորհային ծրագրի ազգային ղեկավար կոմիտեի կողմից հաստատվել է , Սևան ազգային պարկի տարածքում երրորդ հանրային լողափի հիմնման դրամաշնորհային ծրագիրը 47.8 հազ.դոլար արժեքով: Միջազգային համագործակցություն Հայաստանի Հանրապետությունը պատ¬րա¬ստ¬վում է մաս¬նակ¬ցե¬լ 2012թ. Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք Կայուն զարգացման վեհաժողովին: «Ռիո+20» հա¬մաշ¬խարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցու¬թյան հետ կապ¬ված նախապատրաստական աշխատանքները համակարգելու և պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է նա¬խա¬պատ¬րաս¬տա¬կան աշխատանքները համակարգող ազգային հանձնաժողով, հաստատվել է գործողությունների ծրագիրը: Մշակվել և ներկայացվել են ՀՀ առաջարկությունները` «Ռիո+20» հա¬մաշ¬խարհային գագաթաժողովի օրակարգի վերաբերյալ: 2012 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կավարտվեն բոլոր նախապատրաստական` այդ թվում` «Ռիո+20» գնահատման ազգային զեկույցի մշակման, աշխատանքները: 2012 թվականին շարունակվելու է բնապահպանական ոլորտում համագործակցությունը գլոբալ և տարածաշրջանային միջազգային կառույցների` Համաշխարհային Բանկի, ԱՄՆ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիր-UNEP, ՄԱԿ-ի զարգացման ծրագիր-UNDP, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողով-UNECE, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն–ՏՀԶԿ/OECD, ԵԱՀԿ, Եվրամիության, Տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի, Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի, Կովկասի Բնության Հիմնադրամի և այլ միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների հետ, ինչպես նաև միջազգային կոնվենցիաների և նախաձեռնությունների շրջանակներում: ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն