ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.09.2022
«ԷՄ ՋԻ ԴԻԶԱՅՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «Մարմաշեն վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգում և հարակից տարածքի բարեկարգում» ենթածրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2022թ. սեպտեմբերի 19-ին ժամը 12.00-ին Շիրակի մարզի Վահրամաբերդ բնակավայրի վարչական շենքում կիրականացվի «ԷՄ ՋԻ ԴԻԶԱՅՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «Մարմաշեն վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգում և հարակից տարածքի բարեկարգում» ենթածրագրի՝  շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկում (4-րդ հանրային քննարկում):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հաշվետվության վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: